ԱՄՆ-ի պետդեպը Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունից 7000 էջ կհրապարակի
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը նախկին ղեկավար Հիլարի Քլինթոնի ծառայողական նամակագրության հերթական մասը կհրապարակի, տեղեկացնում է ТАСС-ը:
ԱՄՆ-ում շարունակվող սկանդալը՝ նախկին պետքարտուղարի էլեկտրոնային հասցեի վերաբերյալ, կարող է լուրջ խոչընդոտ դառնալ Սպիտակ տան համար պայքարող դեմոկրատ թեկնածուի համար։
Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ այս անգամ հրապարակվելու է Քլինթոնի արխիվի 7000 էջ, որը նա իշխանություններին է հանձնել անցյալ տարվա վերջին։
«Այդ կերպ արդեն հրապարակված կլինի նյութերի մոտ 25 տոկոսը»,-ասել է ամերիկացի դիվանագետը:
Նրա խոսքով՝ մոտ 150 նամակ այժմ վերախմբագրվել է, այնտեղից հանվել է ծառայողական տեղեկատվությունը: Թոները նաև նշել է, որ նրա կողմից խախտումներ չեն հայտնաբերվել: Չնայած դրան՝ Կոնգրեսի հանրապետական ընդդիմությունը փորձում է Քլինթոնին մեղադրել Պետդեպարտամենտի ներքին անվտանգության կանոնների կոպիտ խախտումների համար:










