Բողոքի ակցիա՝ վրացական «Իմեդի» հեռուստաընկերության մոտ

09:42 • 01.09.15

Լուսանկարը՝ Reuters-ի

 

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել:

Դրա մասնակիցները դեմ են հանդես եկել հեռուստաընկերության որոշմանը, համաձայն որի հեռուստաընկերության նոր եթերաշրջանում չեն հեռարձակվելու երկու ամենավարկանիշային քաղաքական շոուները, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։



Հեռուստաընկերությունը փակել է «Ռեակցիա» և «Իմեդիս քվիրա» հաղորդաշարերը: Հաղորդավար Ինգա Գրիգոլիան և առանց աշխատանքի մնացած աշխատակիցները կարծում են, որ շոուն փակելը քաղաքական քայլ էր, և այն կապում են նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի անվան հետ։



«Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան կարծում է, որ «Իմեդի» հեռուստաընկերության դեմ քաղաքական հարձակում է տեղի ունեցել:


Կուկավան հաղորդել է, որ ոչ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է արել դադարեցնել լրատվամիջոցների դեմ իրականացվող ճնշումը։