Սան Ֆրանցիսկոյի բնակիչը 1 մլն դոլար է շահել՝ գտած փողով վիճակախաղի տոմս գնելուց հետո

12:49 • 01.09.15

Սան Ֆրանցիսկոյից բարմեն Հյուբերտ Թանն անասելի հաջողակ է. նա փողոցում 20 դոլար է գտել, այդ գումարով ակնթարթային վիճակախաղի տոմս է գնել և 1 մլն դոլար շահել, գրում է Комсомольская правда-ն։


Թանը խոստովանել է, որ ինքն անմիջապես չի հասկացել, որ տոմսերից մեկը շահել է։

 

«Ես դուրս եկա խանութից, ջնջեցի տոմսը։ Եվ ասում եմ իմ ընկերոջը, որ վստահ չեմ, սակայն կարծում եմ, որ 1 մլն դոլար եմ շահել»,- պատմել է տղամարդը։

 

Նա դեռևս չգիտի՝ ինչի համար կծախսի գումարը, սակայն շատ է ցանկանում կիսվել ուրիշների հետ։ Նա պատրաստվում է 20-դոլարանոց թղթադրամներ թողնել պատահական վայրերում. միգուցե ինչ-որ մեկի բախտը նույնպես կբերի։