Փախստականի կարգավիճակ ստանալու իրավունք չունեցող ներգաղթյալները պետք է վերադառնան իրենց հայրենիք. Մերկել
Լուսանկարը՝ sharij.net-ի
Ներգաղթյալները, որոնք փախստականի կարգավիճակ ստանալու իրավունք չունեն, պետք է վերադառնան հայրենիք։ Այդ մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյի հետ բանակցություններից հետո, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Բնականաբար, նա, ով չունի փախստականի կարգավիճակ ստանալու իրավունք, պետք է վերադառնա հայրենիք։ Այս հարցում մեզ պետք է ԵՄ-ի միասնական քաղաքականություն»,- ասել է Մերկելը՝ նշելով, որ պետք է հասնել փախստականների արդարացի բաշխման ԵՄ երկրներում։
Իր հերթին, Ռախոյը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը պետք է որոշի՝ որ երկրները կարող են ապահով համարվել։












