Օբաման պատմել է, որ կակաչի սերմերով թխվածքաբլիթների մեծ սիրահար է
Լուսանկարը՝ Reuters-ի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Forward ամսագրին տված հարցազրույցում պատմել է կակաչի սերմերով թխվածքաբլիթի հանդեպ ունեցած սիրո մասին, փոխանցում է Корреспондент-ը։
Հարցազրույցի ընթացքում ամսագրի գլխավոր խմբագիր Ջեյն Էյսները խնդրել է Օբամային պատասխանել իր դուստրերից մեկի հարցին այն մասին, թե ինչ թխվածքաբլիթներ է սիրում նախագահը։
«Ես միշտ կակաչի սերմերի մեծ սիրահար եմ եղել»,- ասել է Օբաման։
Էյսների հարցին, թե ինչի հետ է նախընտրում Օբաման ուտել թխվածքաբլիթը, նախագահը պատմել է, որ նախընտրում է պանրով և սերուցքային կրեմով։










