Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ

10:24 • 01.09.15

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

 

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-2-ը կմասնակցի ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: