Գերագույն ռադայի շենքի մոտ մահացածների թիվը հասել է 3-ի
Կիևի կենտրոնական քաղաքային հիվանդանոցում մահացել է երեկ Գերագույն ռադայի շենքի մոտ բախումների ժամանակ վնասվածքներ ստացած երիտասարդը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի խորհրդական, պատգամավոր Օլգա Բոգոմոլեցը։
«Խերսոնից 1995 թվականին ծնված տղան ստացել է գլխուղեղի՝ կյանքի հետ անհամատեղելի բեկորային վնասվածքներ։ Խորին ցավակցություններս մահացածի ընտանիքին»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ առավոտյան հիվանդանոցում մահացել է Ազգային գվարդիայի երկրորդ վիրավոր մարտիկը:
Օգոստոսի 31-ին ապակենտրոնացման օգտին պատգամավորների քվեարկությունից հետո ցուցարարների և ոստիկանության ու Ազգային գվարդիայի աշխատակիցների միջև բախումներ են սկսվել: Ամբոխից իրավապահների վրա ռումբ են նետել: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վիրավորվել է ավելի քան 100 ուժային։










