Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման դժվարությունները կհաղթահարվեն. Էրդողանի խորհրդական
Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, տրանսպորտի, ծովագնացության ու հաղորդակցության նախկին նախարար Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման դժվարություններին։
«Մենք կհաղթահարենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման բոլոր խնդիրները»,-ԱՊԱ ադրբեջանական գործակալությանն ասել է Յըլդըրըմը։
«Շինարարական հարցերում առկա խնդիրների մասին ես էլ վերջերս եմ իմացել։ Խնդիրն առաջացել է շինարարական կազմակերպության պատճառով։ Մենք անպայման կավարտենք նման կարևոր, տարածաշրջանային նախագիծը։ Հարցն իմ անձնական վերահսկողության տակ է։ Կարճ ժամկետում մենք կլուծենք խնդիրն ու երկաթուղու կառուցումն ավարտին կհասցվի»,-ասել է նա։
2013 թվականին տված հարցազրույցում Յըլդըրըմն ասել էր, որ շինաշխատանքները կավարտվեն մինչև 2014 թվականի աշուն։










