Իտալիան պատրաստ է վերականգնել Ավստրիայի հետ սահմանի հսկողությունը

17:43 • 02.09.15

Իտալիայի իշխանությունները պատրաստ են վերականգնել հսկողությունը Ավստրիայի հետ սահմանին Գերմանիայի կողմից համապատասխան դիմումից հետո: Այդ քայլը պետք է օգնի Գերմանիային Բավարիա ժամանող ներգաղթյալների հոսքի խնդրում: Այդ մասին հայտարարել է Իտալիայի հյուսիսային Բոլցանո շրջանի վարչությունը, գրում է РИА Новости-ն:

Ավելի վաղ ներքին քաղաքականության և միգրացիայի հարցերով Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Նատաշա Բերտոն հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը չի բացառում Շենգենի օրենսդրության մեջ նոր փոփոխություններ մտցնելու հնարավորությունը: Նման հայտարարություններ սկսել են հնչել ԵՄ-ում աննախադեպ միգրացիոն ճգնաժամի ֆոնին: