Լաս Վեգասում տեղադրել են «Միզող տղայի» 200-կիլոգրամանոց արձանը
Լաս Վեգասում տեղադրել են «Միզող տղան» բելգիական քանդակի կրկնօրինակը, գրում է lenta.ru-ն։
Արձանը երկու անգամ մեծ է օրիգինալից, դրա քաշը կազմում է մոտ 200 կիլոգրամ: Այն տեղադրվել է The D հյուրանոց-խաղատան հարևանությամբ։
Քանդակի տեղադրման պայմանագիրը կնքվել է 100 տարով՝ երկարաձգման հնարավորությամբ: Դա ամենաերկարատև գործող համաձայնագիրն է Լաս Վեգասի զվարճանքների ոլորտում, պատմել են հյուրանոցի ղեկավարությունում։
Խաղատան սեփականատերեր Դերեկ և Գրեգ Սթիվենսները խոստովանել են, որ բելգիական արմատներ ունեն և հաճախ են լինում Բրյուսելում։
Դա հայտնի տեսարժան վայրի առաջին կրկնօրինակը չէ Լաս Վեգասում: Քաղաքում արդեն տեղադրված են Էյֆելյան աշտարակի և Սֆինքսի փոքր տարբերակները։
«Միզող տղան»՝ ավազանի մեջ միզող մերկ տղայի տեսքով շատրվան-արձանը, Բրյուսելի տեսարժան վայրերից է: Բելգիայի մայրաքաղաքի խորհրդանիշը դարձած արձանը բազմիցս գողացել են։










