ԱՄՆ-ում երիտասարդը սպանել է ինքն իրեն՝ «սելֆի» անելու փորձի ժամանակ
Ամերիկյան Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում 19-ամյա Դելեոն Ալոնսոն սպանել է ինքն իրեն՝ ատրճանակով «սելֆի» անելու փորձի ժամանակ, հաղորդում է korrespondent.net-ը։
Տղան ցանկացել է լուսանկարվել լիցքավորված զենքի հետ, բայց պատահաբար քաշել է ձգանը և կրակել իր կոկորդին: «Անհնար է դրան հավատալ: Երեկ իմ ծննդյան օրն էր, և նա եկել էր ինձ շնորհավորելու»,- ասել է մահացածի տատիկ Ալմա Դուգլասը։
Ինչպես պատմել են քննիչները, Ալոնսոյի եղբայրը, ով կրակոցի ժամանակ հարևան սենյակում է եղել, պատմել է, որ նրանք հենց այդ օրն էին գտել ատրճանակը։
Ինչպես հայտնել են երիտասարդի հարազատները, նա երկու փոքր երեխա ուներ:
Այժմ իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները:










