Ամերիկյան պատժամիջոցները բումերանգի նման կհարվածեն ԱՄՆ-ի շահերին. ՌԴ ԱԳՆ

17:15 • 02.09.15

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ հղի են միջազգային համակարգի համար լուրջ ծախսերով. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:



«Հակառուսական պատժամիջոցային ցանկերի ընդլայնումը հերթական տարրն է թշնամական գործողությունների շարքում, որոնք ԱՄՆ-ն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական, տնտեսական և վիզաների, ձեռնարկում է ընդդեմ Ռուսաստանի: Վաշինգտոնի հռետորաբանությունն անընդունելի է: Նման անխոհեմ ընթացքը անհանգստություն է առաջացնում անգամ ԱՄՆ-ի դաշնակիցների մոտ»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Դրանում նշվում է, որ այն միջազգային կայունության հարցում լուրջ խնդիրների կհանգեցնի և բումերանգի նման կհարվածի նաև ամերիկյան շահերին:

 

Նախօրեին ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում ռուսական մի շարք ընկերությունների դեմ: