Թուրքիայում բախումները շարունակվում են. սպանվել է 20 ահաբեկիչ
Թուրքիայի Հաքքարի նահանգում ահաբեկչական խմբավորումների հետ բախման հետևանքով թուրք զինվորի զոհվելուց հետո տարածք ուղարկված F16 տիպի կործանիչները ռմբակոծել են շրջանը։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, թուրքական կործանիչի ավիահարվածից 20 ահաբեկիչ է սպանվել:
Մինչ այդ շրջանում ահաբեկիչների դեմ հատուկ գործողություն էր իրականացվել, սակայն ահաբեկիչները կրակ էին բացել զինծառայողների ուղղությամբ:
Թուրքական Էլազիգ նահանգում էլ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալները զինված հարձակում են իրականացրել ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման վրա:
Հարձակման հետևանքով 3 ոստիկան է վիրավորվել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է գնահատվում:










