Գվատեմալայի դատախազությունը երկրի նախագահին ձերբակալելու օրդեր է տվել

09:42 • 03.09.15

լուսանկարը՝ kp.ru-ի

 

Գվատեմալայի գլխավոր դատախազությունը երկրի նախագահ Օտտո Պերես Մոլինային ձերբակալելու օրդեր է տվել, տեղեկացնում է gazeta.ru-ն։



Ավելի վաղ դատարանն արգելել էր Գվատեմալայի նախագահին լքել երկիրը, իսկ մինչ այդ Մոլինան զրկվել էր անձեռնմխելիությունից:

 

Երկրի նախագահը մեղադրվում է մասշտաբային կոռուպցիոն սխեմայի մաս կազմելու համար, որը բացահայտվել էր մաքսային մարմինների գործունեության մեջ:

 

Ինքը՝ նախագահը, բազմիցս հայտարարել է, թե կապ չունի ապօրինի գործունեության հետ և ընդգծել է, թե ինքը «կատարյալ չէ, ինչպես ցանկացած գվատեմալցի, և սխալներ թույլ է տվել»։