Դուբլինի օդանավակայանում թոշակառուի մոտ ավելի քան 1 կգ կոկաին է հայտնաբերվել
Դուբլինի օդանավակայանում ուղևորներին ստուգող բաժնի աշխատակիցներն ԱՄՆ-ից 75-ամյա թոշակառուի մոտ 1.86 կգ կոկաին են հայտնաբերել, տեղեկացնում է BBC-ն:
Ուղևորը Դուբլին է ժամանել սեպտեմբերի 1-ին՝ Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայանից։
Հայտնաբերված թմրանյութի ենթադրյալ արժեքը «սև շուկայում» 140.000 եվրո է։
Ոստիկանությունը ձերբակալել է ամերիկացուն և շարունակում է հարցաքննել նրան թմրանյութի ծագման վերաբերյալ։










