ԱՄՆ-ում տասնյակ անծանոթներ վերանորոգել են 75-ամյա տղամարդու տան քայքայված տանիքը
Կալիֆորնիայում տասնյակ անծանոթներ միավորվել են՝ վերանորոգելու համար 75-ամյա տղամարդու քայքայված տանիքը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ անծանոթները հավաքվել են ծերունու տան մոտ, երբ վերջինիս բարեսիրտ հարևանը նրա չարչարանքների մասին գրառում է կատարել Facebook-ում: Դևիդ Պերեսը հանրային խնդրանք է հրապարակել սոցցանցում օգոստոսի 24-ին` նկատելով, թե ինչպես է իր հարևանը` Ռիչարդ Դուբիելը փորձում ինքնուրույն նորոգել տանիքը:
Տղամարդը գրառման մեջ նշել է, որ իր հարևանն ունի բոլոր անհրաժեշտ պարագաները: Կարճ ժամանակ անց 40 մարդ հավաքվել է օգնելու, իսկ մյուսները ջուր ու պիցցա են ուղարկել կամավորների համար:










