ԻՊ-ը ստանձնել է Եմենում 20 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Եմենի մայրաքաղաքի մզկիթի մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` Reuters-ին հղումով, պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, իսկ վիրավորներինը` 40-ի:
Հաղորդվում է, որ առաջին ռումբը պայթեցրել է մահապարտը մզկիթում՝ աղոթքի ժամանակ: Երկրորդ ռումբը պայթել է, երբ մարդիկ դուրս էին գալիս շենքից:










