Սթոլթենբերգը Լիտվայում ՆԱՏՕ-ի շտաբ կբացի

09:46 • 03.09.15

լուսանկարը՝ ria.ru-ի


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն այսօր այցելելու է Լիտվա։ Այդ մասին հաղորդել է Հյուսիսատլանտյան դաշինքի շտաբ-բնակարանի մամուլի ծառայությունը Բրյուսելում։



Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, Վիլնյուսում Սթոլթենբերգը հանդիպելու է Լիտվայի նախագահի, արտգործնախարարի, պաշտպանության նախարարի հետ:

 

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նաև մասնակցելու է ՆԱՏՕ-ի ինտեգրման ուժերի լիտվական ստորաբաժանման շտաբի հանդիսավոր բացմանը։