Էմի Ուայնհաուսի հայրը ֆիլմ կնկարահանի դստեր մասին

09:20 • 27.10.15

Հանգուցյալ երգչուհի Էմի Ուայնհաուսի հայրը պատրաստվում է ֆիլմ նկարահանել դստեր կյանքի մասին` վերապատմելով բոլոր փաստերն առավել հավաստի, փոխանցում է buro247.ru-ն:

 

Ամռանն էկրաններին է հայտնվել Ազիֆ Կապադիայի «Էմի» անվանումով կենսագրական ֆիլմը, որը ռեկորդային է դարձել Մեծ Բրիտանիայի վարձույթում, սակայն բավականին բացասական է ընդունվել երգչուհու ընտանիքի կողմից:

 

Ընտանիքի հայրը պնդել է, որ ֆիլմում խեղաթյուրված են փաստերը, և ընդհանուր Էմիի կերպարը չի համապատասխանում իրականությանը:


«Ես վատ զգացի, երբ դիտեցի ֆիլմն առաջին անգամ: Էմին շատ կբարկանար, դա հաստատ այն չէ, ինչ նա կցանկանար տեսնել: Ընտանիքը նույնիսկ մտածում է դատարան դիմելու մասին»,- ասել է երգչուհու հայրը:

 

Միթչ Ուայնհաուսը հայտնել է, որ ֆիլմի աշխատանքները կսկսվեն շատ շուտով: Ի դեպ, ֆիլմի նկարահանումներին կմասնակցի երգչուհու փեսացուն` Ռեգ Թրևիսը։