Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը` «Լազուրե ափի» կինոպրեմիերային (լուսանկարներ)

10:50 • 05.11.15

Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը` Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, շարունակում են տարբեր քաղաքներում ներկայացնել իրենց համատեղ կինոաշխատանքը` «Լազուրե ափ» ֆիլմը։

 

Ինչպես նշում է Tatler-ը, զույգի վերջին «հանգրվանը» եղել է Նյու Յորքի City Cinemas կինոթատրոնը, որտեղ կայացել է նրանց մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ «Լազուրե ափ» դրաման պատմում է ամուսնական զույգի մասին, որը ճամփորդում է Ֆրանսիայով` գտնվելով ընտանեկան խոր ճգնաժամի մեջ։

 

Հայտնի է, որ բացի ֆիլմի գլխավոր դերակատարուհին լինելուց Ջոլին հանդես է եկել նաև որպես ռեժիսոր, պրոդյուսեր և գլխավոր սցենարիստ։

 

 

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը` «Լազուրե ափի» կինոպրեմիերային (լուսանկարներ)