Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը` «Լազուրե ափի» հոլիվուդյան պրեմիերային (լուսանկարներ)

11:13 • 07.11.15

Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը` Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, շարունակում են տարբեր քաղաքներում ներկայացնել իրենց համատեղ կինոաշխատանքը` «Լազուրե ափ» ֆիլմը։


Ինչպես նշում է Tatler-ը, Նյու Յորքի City Cinemas կինոթատրոնում իրենց մասնակցությամբ ֆիլմի պրեմիերային հաջորդել է ֆիլմի հոլիվուդյան պրեմիերան։

 

«Լազուրե ափ» դրաման պատմում է ամուսնական զույգի մասին, որը ճամփորդում է Ֆրանսիայով` գտնվելով ընտանեկան խոր ճգնաժամի մեջ։


Հայտնի է, որ բացի ֆիլմի գլխավոր դերակատարուհին լինելուց Ջոլին հանդես է եկել նաև որպես ռեժիսոր, պրոդյուսեր և գլխավոր սցենարիստ։ Ի դեպ, զույգի որդեգիր որդին՝ Մեդոքսը, նույնպես մասնակցել է ֆիլմի ստեղծման աշխատանքներին, նա եղել է ռեժիսորի օգնականը։ Սակայն հոլիվուդյան կինոպրեմիերային նա ներկա չի գտնվել։

 

 


 

 

 

 

 

 

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը` «Լազուրե ափի» հոլիվուդյան պրեմիերային (լուսանկարներ)