Եգիպտոսի և Իսրայելի սահմանին աֆրիկացի 15 ներգաղթյալ է գնդակահարվել

17:02 • 15.11.15

Եգիպտոսի ոստիկանությունը իսրայելա-պաղեստինյան սահմանին մոտ հայտնաբերել է 15 աֆրիկացի ներգաղթյալի գնդակահարված դի:


Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Սինայի թերակղզու հյուսիսային հատվածում հայտնաբերված ներգաղթյալների ուղղությամբ արձակված կրակահերթի հետևանքով տեղի բնակիչներից տուժել է 8 մարդ:


Աղբյուրը մանրամասնում է, որ իրավապահներին դեռևս չի հաջողվել պարզել, թե որ երկրից էին սպանվածները և ովքեր են նրանց վրա հարձակվողները:


Հայտնի է, որ Սինայի թերակղզու հյուսիսային հատվածը բավական աղքատ ու անկայուն շրջան է, որտեղ գործում են իսլամիստական մի շարք խմբավորումներ:

 

 

Եգիպտոսի և Իսրայելի սահմանին աֆրիկացի 15 ներգաղթյալ է գնդակահարվել