Ձերբակալվել են Բեյրութում կրկնակի ահաբեկչության կազմակերպիչները
Լիբանանյան հատուկ ծառայությունները ձերբակալել են նոյեմբերի 12-ին Բեյրութում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության կազմակերպիչներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Լիբանանի ՆԳ նախարար Նուհադ Մաշնուկին:
Վերջինիս խոսքով` ձերբակալվածների թվում են Սիրիայի 7 քաղաքացի և 2 լիբանանցի, որոնցից մեկը մահապարտ ահաբեկիչ է: Ինչպես հայտնել է գերատեսչության ղեկավարը` տեղեկություն կա ևս 5 մահապարտի մասին:
Ուժայինները խուզարկել են Բեյրութի հարավում գտնվող բնակարանները, որտեղ բնակվում էին սիրիացիները: Այնտեղ մահապարտների գոտիներ են հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին 2 մահապարտ-ահաբեկիչ մոտոցիկլով պայթյուն էին իրականացրել Բեյրութի հարավային ծայրամասում, ինչի հետևանքով 41 մարդ էր զոհվել, 200-ից ավելին` վիրավորվել: Ահաբեկչության համար պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:










