Փարիզում ահաբեկչությունների զոհերից 103-ի ինքնությունը հաստատվել է

16:14 • 15.11.15

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 13-ի գիշերը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետանքով զոհվածներից 103-ի ինքնությունը հաստատվել է:


Ինչպես նշում է gazeta.ru-ն, պաշտոնյայի փոխանցմամբ, 20-30-ի ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչությունների շարքը դարձել էր ոչ միայն ֆրանսիացիների, այլև` աշխարհի 12 տարբեր պետությունների քաղաքացիների մահվան պատճառ:


Ներկայում հայտնի է, որ զոհվածների թվում կան Ալժիրի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Չիլիի, Մարոկոյի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Թունիսի, ԱՄՆ-ի քաղքացիներ:


Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած 6 ահաբեկչությունները դարձել են առնվազն 129 մարդու մահվան պատճառ: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, հայտնի են դարձել Փարիզում նոյեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչություններին ներգրավվածության երեք կասկածյալների ինքնությունները:


Ահաբեկիչներից մեկը Ֆրանսիայի քաղաքացի 29-ամյա Մոստեֆա Իսմաիլ Օմարն է, մյուսը` Աբդուլակբակ Բ.-ն, ով «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ իրեն պայթեցրած ահաբեկիչն է. նրա մարմնի կողքին սիրիական անձնագիր է գտնվել:  Le Figaro թերթի տվյալներով՝ տղամարդը ծնվել է 1990 թվականին, նա չի եղել ֆրանսիական հատուկ ծառայությունների տեսադաշտում:


Երրորդ ահաբեկչի անունը հրապարակել է սերբական Blic թերթը, որը հայտնել է, որ Սիրիայի քաղաքացի Ահմեդ Ալմոհամադը հավանաբար եղել է ահաբեկչությունների կազմակերպիչ:

 

Փարիզում ահաբեկչությունների զոհերից 103-ի ինքնությունը հաստատվել է