Եգիպտական բուրգերը կլուսավորեն ռուսական և ֆրանսիական դրոշների գույներով

14:30 • 15.11.15

Եգիպտական բուրգերը նոյեմբերի 15-ի երեկոյան կլուսավորվեն ռուսական և ֆրանսիական եռագույնի գույներով որպես Մոսկվայի և Փարիզի հետ համերաշխտության նշան, գրում է lenta.ru-ն:
 

Երկրի իշխանությունների որոշմամբ՝ Մեծ բուրգերի մոտ տեղի ժամանակով 20:30 կսկսվի հոկտեմբերի 31-ին A321 ինքնաթիռի վթարի և Փարիզում նոեյմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակի ակցիա:
 

Ինչպես նշում է երկրի զբոսաշրջության նախարարությունը, հնագույն քաղաքակրթության հուշարձանները կհաղորդեն բոլորին ուղղված «աշխարհի վրա հարձակվող սև ահաբեկչության դեմ Ռուսաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների հետ համերաշխտության մասին» ուղերձը: Բուրգերի վրա լազերային լույսով գրություն կգրվի: Հիշատակի արարողությունը կավարտվի մեկ րոպե լռությամբ:
 

Ֆրանսիայում ահաբեկչությունից հետո որպես փարիզցիների աջակցության նշան ֆրանսիական դրշոի գույներով է լուսավորվել Տորոնտոյում «Սի-Էն Թաուեր» հեռուստաաշտարակը, Ռիո դե Ժանեյրոյում Քրիստոսի արձանը, Սիդնեյում օպերայի շենքը, Նյու Յորքում Համաշխարհային առևտրի կենտրոնի գագաթը, «Էմփայր-սթեյթ-բիլդինգի» վերին հարկերը, բրիտանական «Ուեմբլի» ստադիոնը, Մեքսիկայի սենատի շենքը:

 

Եգիպտական բուրգերը կլուսավորեն ռուսական և ֆրանսիական դրոշների գույներով