Վրաստանի նախագահական պալատը լուսավորել են Ֆրանսիայի դրոշի գույներով
Վրաստանի մայրաքաղաքի Շոթա Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ Ֆրանսիայի ժողովրդի հետ համերաշխության ակցիա է տեղի ունեցել:
Ակցիային մասնակցել են ինչպես Թբիլիսիի բնակիչները, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները:
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են բերել, մոմեր վառել և լռության րոպեով հարգել Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչական գործողությունների ժամանակ մահացածների հիշողությունը:
Ի նշան ֆրանսիացիների հետ համերաշխության Սակրեբուլո Թբիլիսի շենքը և Վրաստանի նախագահական պալատը լուսավորել են Ֆրանսիայի դրոշի գույներով: Քաղաքի բնակիչները, քաղաքական և հասարակական գործիչները գնում են նաև Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ զոհերի հիշատակին ծաղիկներ դնելով:










