Ոստիկանը Google-ի ինքնագնաց ավտոմեքենան կանգնեցրել է դանդաղ ընթացքի համար

20:33 • 15.11.15

ԱՄՆ-ում ոստիկանը կանգնեցրել է փողոցով ընթացող Google-ի ինքնակառավարվող մեքենայի փորձնական նմուշը: Մեքենան կանգնեցնելու պատճառը տրանսպորտային միջոցի չափազանց դանդաղ ընթացքն էր:


Ինչպես գրում է Motor.ru-ն` Google-ի նորարար մեքենային մոտեցող ոստիկանի լուսանկարը Facebook-ում հրապարակել է օգտատերերից մեկը:


Ինչպես մեկնաբանություններից մեկում պատմել է դեպքի ականատեսը` ոստիկանը տրանսպորտային միջոցը չի ճանաչել որպես այդ դասի էլեկտրամեքենա: Նման մեքենաների համար հատուկ երթևեկության տարածքներ են սահմանված` 40 կմ/ժամ արագությամբ: