Թուրքական կործանիչները քրդերի 44 նպատակակետ են խոցել Հյուսիսային Իրաքում

19:07 • 15.11.15

Թուրքիայի օդուժին պատկանող F-4 և  F-16 կործանիչները կիրակի զանգվածային հարձակումներ են իրականացրել երկրում արգելվող Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերի ուղղությամբ Հյուսիսային Իրաքում` խոցելով 44 նպատակակետ:


Ինչպես տեղեկացնում է Hurriyet պարբերականը` քուրդ զինյալների դիրքերը խոցվել են Քանդիլ լեռան մոտակայքում: Թերթի աղբյուրի տեղեկացմամբ` թուրքական  կործանիչները գրոհել են զինյալների  թաքստոցներն ու պահեստները, որոնք վերկանգնման փուլում էին նախորդ ավիահարվածներից հետո:


Ինչպես նշվում է` Թուրքիայում իրավիճակը սրվել է հուլիսի 20-ին Սիրիայի հետ սահմանի մոտ «Իսլամական պետություն» խմբավորման իրականացրած ահաբեկչությունից և հարավարևելյան նահանգներում ոստիկանների սպանությունից հետո, որի պատասխանատվությունը ստանձնել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը:


 

Թուրքական կործանիչները քրդերի 44 նպատակակետ են խոցել Հյուսիսային Իրաքում