Կիևի քաղաքապետի ընտրություններում հաղթում է Վիտալի Կլիչկոն. exit poll

23:21 • 15.11.15

Կիևի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում Վիտալի Կլիչկոյի օգտին քվեարկել է ընտրողների 71.8 տոկոսը: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին վկայում է «Սոցիալական մոնիթորինգը», որն անցկացվել է Ուկրաինայի ընտրողների հանձնաժողովի պատվերով:

Կլիչկոյի հակառակորդը ազգային պատգամավոր Բորիսլավ Բերյոզան է, ով հավաքել է ձայների 28.2 տոկոսը: Ըստ ԿԸՀ-ի Կիևում ընտրություններին մասնակցության հայտը կազմել է 28 տոկոս:

Հարցմանը մասնակցել է 9582 ընտրող (ընտրատեղամասից դուրս եկող յուրաքանչյուր 5-րդ-ը)՝ 120 ընտրատեղամասից:

Հիշեցնենք, որ ընտրությունների առաջին փուլում Կլիչկոն հավաքել էր ձայների 40 տոկոսը, Բերյոզան` 8:

 

Կիևի քաղաքապետի ընտրություններում հաղթում է Վիտալի Կլիչկոն. exit poll