Փարիզի ոստիկանությունը տարհանել է Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց
Փարիզի ոստիկանությունը ժամանակավոր տարհանել է մարդկանց մայրաքաղաքի Հանրապետության հրապարակից, որտեղ ֆրանսիացիները հավաքվել էին հարգանքի տուրք մատուցելու ահաբեկչության զոհերի հիշատակին:
РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է RTBF բելգիական հեռուստաալիքը` կադրեր ցույց տալով դեպքի վայրից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Փարիզի հրապարակում` հիշատակության արարողության ժամանակ կրակոցներ են հնչել: Նշվում էր, որ վիրավոր կին կար փողոցում:
Սակայն լրատվական մեկնաբանը քիչ հետո հաղորդել է, որ ստացված տեղեկության համաձայն` «տագնապը հրապարակում առաջացել է հրավառիչի պայթյունից, որևէ մեկը անհաջող կատակել է»:
CNN-ի նոր հրապարակած կադրերն են Փարիզից: Ռուսները խառնեն... մի քիչ առաջ գրեցին նոր ահաբեկչության մասին: Մասնավորապես լսվել են կրակոցներ, գրում են նաև որ մեկ կին վիրավորվել է: Մի մասը գրել են, որ պայթել է նաև խլապուշկա ու դրա հետևանքով քաղաքացիներին հրապարակից տարհանել են: Չնայած որ տեսանյութից երևում ա, որ մարդիկ լավ էլ ինքնակամ հեռացել են: Մյուս մասը գրեց, որ բառում 20 պատանդ են վերցրել: Մի խոսքով սկսվեց այն, ինչին սպասում էինք արդեն 2 օր: Այս տեսանյութում որոշակիորեն հասկանալի է թե ինչ է կատարվել Փարիզում ....
Posted by Ռուբեն Խաչատրյան on Sunday, November 15, 2015










