Ֆրանսիայում որոնվում է փարիզյան ահաբեկչության ողջ մնացած կասկածյալը

21:33 • 15.11.15

Ֆրանսիայի իրավապանները որոնում են Փարիզի ահաբեկչությունների կասկածյալներից մեկին, ում, հավանաբար, հաջողվել է փախչել:


Ինչպես հայտնում է BBC-ն` ահաբեկիչներից 7-ը, որոնց թվում` Բելգիայում բնակվող 2 ֆրանսիացի, սպանվել են ռեստորանում, համերգասրահում և մարզադաշտում տեղի ունեցած հարձակումների ժամանակ:


Պաշտոնյաների կարծիքով`  մեքենայի հայտնաբերումը, որից, ենթադրաբար, կրակահերթ էր բացվել անցորդների ուղղությամբ, կասկածի տեղիք է տալիս, որ ահաբեկիչներից մեկը ողջ է մնացել:


Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների 129 զոհի հիշատակին Փարիզում եռօրյա սուգ է հայտարարվել: 

 

 

 

Ֆրանսիայում որոնվում է փարիզյան ահաբեկչության ողջ մնացած կասկածյալը