Փարիզում հիշատակի արարողության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել. կա մեկ վիրավոր

22:04 • 15.11.15

Փարիզի կենտրոնական հատվածում գտնվող երկրորդ թաղամասում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը դեպքի վայրից:


Դեռևս չի հաղորդվում, թե ովքեր են հրաձգության մասնակիցները:  Գործակալության տվյալներով` հրաձգությունը տեղի է ունեցել Սեն-Մարտեն փողոցում, ուր արդեն ժամանել են ոստիկանները:


Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում, կա մեկ վիրավոր:


Թուրքական Zaman օրաթերթի կայքը, որը ևս թղթակիցներ ունի Փարիզում, հաղորդում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Փարիզում ընթացող հիշատակի միջոցառման ընթացքում:
 

Փարիզում հիշատակի արարողության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել. կա մեկ վիրավոր