Պետերբուրգի առևտրի կենտրոնից 400 մարդ է տարհանվել

15:08 • 15.11.15

Սանկտ Պետերբուրգում «Ժեմչուժնայա պլազա» առևտրի կենտրոնի շենքից անանուն զանգից հետո տարհանվել են այցելուները, գրում է gazeta.ru-ն:
 

Նշվում է, որ անանուն հեռախոսային հաղորդագրություն է ստացվել տեղադրված պայթուցիկ սարքի մասին:

Ոստիկանությունը մասնագետ սակրավորների մասնակցությամբ և շների օգնությամբ հետազոտում է առևտրի կենտրոնի շենքը:
 

Հաղորդվում է, որ «Ժեմչուժնայա պլազա»-ի շենքից տարհանվել է մոտ 400 մարդ:

 

 

Պետերբուրգի առևտրի կենտրոնից 400 մարդ է տարհանվել