Թուրքիայում մահապարտ ահաբեկիչի պայթեցրած ռումբ հետևանքով 5 ոստիկան է տուժել
Թուրքիայում մահապարտ ահաբեկիչը կրակահերթ է բացել ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո ռումբ է պայթեցրել, հայտնում է gazeta.ru-ն:
Հայտնի է, որ ահաբեկչի գործողությունների հետևանքով վնասվածքներ է ստացել 5 իրավապահ:
Աղբյուրը հավելում է, որ միջադեպը տեղի է ունեցել թուրք-սիրիական սահմանի մոտ, որտեղ թուրք իրավապահները «Իսլամական պետություն» ահբաեկչական խմբավորման հնարավոր անդամներին գաղտնազերծելուն ուղղված հատուկ գործողություն իրականացնելիս են եղել։
Ավելի ուշ մահապարտի տանն անցկացված խուզարկման արդյունքում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր:










