Փարիզի ահաբեկչությունների պատճառով Ալաբաման կհրաժարվի Սիրիայից փախստականների ընդունել

10:50 • 16.11.15

Ամերիկյան Ալաբամա նահանգը կհրաժարվի փախստականների ընդունել Սիրիայից` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով: Այդ մասին ասված է նահանգապետի գրասենյակի պաշտոնական կայքում, գրում է РИА Новости-ն:

 

Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է հնչել «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում: Բացի այդ «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ժամանակ ահաբեկիչները մարդկանց պատանդ են վերցրել: Վերջին տվյալներով զոհվել է 132 մարդ, մոտ 300 հոգի՝ վիրավորվել:

 

«Հաշվի առնելով Փարիզի անմեղ բնակիչների վրա հարձակումները, որոնք իրականացվել են հանգստյան օրերին՝ «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ժամանակ, ես կընդդիմանամ  ԱՄՆ փախստականների ընդունման ծրագրով Ալաբամա Սիրիայից փախստականեր տեղափոխելու բոլոր փորձերին»,- ասված է նահանգապետ Ռոբերտ Բենթլիի տարածած մամուլի հաղորդագրությունում:

 

Նահանգապետը նաև հայտարարել է, որ թույլ չի տա, որ Ալաբամայի բնակիչների վրա կախվի «հարձակման անգամ փոքր սպառնալիք»:

 

Այս պահին ս ոչ մի փախստական չի ժամանել Ալաբամա, սակայն նրանք կան հարևան նահանգներում, նշված է մամուլի հաղորդագրության մեջ:

 

Փարիզի ահաբեկչությունների պատճառով Ալաբաման կհրաժարվի Սիրիայից փախստականների ընդունել