Guardian-ին հայտնի է դարձել Ֆրանսիայում ոստիկանական մասշտաբային գործողությունների մասին
Ֆրանսիական ոստիկանությունը և հատուկ նշանակության ջոկատը մասշտաբային գործողություններ է իրականացնում հավանական ահաբեկիչների և Փարիզում ահաբեկչությունների մեջ ներգրավվածության մեջ կասկածյալներին հայտնաբերելու համար: Այդ մասին գրում է բրիտանական The Guardian թերթը:
Թերթի տեղեկություններով՝ հատուկ գործողությունները տեղի են ունենում Թուլուզում, Գրենոբլում և Կալեում, ինչպես նաև Փարիզի արվարձան Բոբինիում: Գրենոբլում ձերբակալվել է մի քանի մարդ, նրանց մոտից առգրավվել է հրազեն:
Թերթն, այնուամենայնիվ, նշում է, որ հայտնի չէ, թե գործողությունները անմիջականորեն կապված են եղել Փարիզի հարձակումների հետ, թե ոչ:
Ֆրանսիական ոստիկանությունը անցկացվող հատուկ գործողությունը պաշտոնապես չի հաստատել:










