Մոսկվայում Կուրսկի կայարանը տարհանվել է պայթուցիկ սարքի մասին կեղծ ահազանգի պատճառով

10:01 • 16.11.15

Մոսկվայի Կուրսկի կայարանում ոստիկանությունը մոտ 400 մարդ է տարհանել պայթյունի սպառնալիքի մասին անանուն հաղորդագրությունից հետո, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով մայրաքաղաքի իրավապահ մարմիններին:


«Անհայտ անձն այսօր առավոտյան զանգահարել է ոստիկանություն և հայտնել կայարանում տեղադրված պայթուցիկ սարքի մասին: Դեպքի վայր են ժամանել քաղաքի օպերատիվ ծառայությունները և զննել կայարանի շենքը»,- նշել է գործակալության աղբյուրը:


Զրուցակիցը հայտնել է նաև, որ միջադեպը չի անդրադարձել գնացքների երթևեկության վրա:


Ավելի ուշ РИА Новости գործակալությանը հայտնի է դարձել, որ Կուրսկի կայարանում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: «Առավոտյան 7:27 ստուգումն ավարտվել է, ոչինչ չի հայտնաբերվել»,- հայտնել է աղբյուրը:

Մոսկվայում Կուրսկի կայարանը տարհանվել է պայթուցիկ սարքի մասին կեղծ ահազանգի պատճառով