Բռնությունը և ատելությունը չեն լուծում մարդկության խնդիրները. Հռոմի պապն իր վրդովմունքն է հայտնել Փարիզի ահաբեկչության առթիվ
The Independent-ը տեղեկացնում է, որ ելույթ ունենալով կիրակնօրյա պատարագի ժամանակ` Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է փարիզյան ահաբեկչական գործողությունները` դրանք անվանելով «անարգանք» Աստծո հանդեպ:
«Զարմանում ենք, թե ինչպես կարող է մարդկային սիրտը նման սարսափելի գործողություններ հանդուրժել և իրագործել… բռնության և ատելության ուղին չի լուծում մարդկության խնդիրները: Աստծո անունն օգտագործելը արդարացնելու համար այդ ուղին անարգանք է», - ասել է Հռոմի պապը Սուրբ Պետրոս հրապարակում հավաքվածների առջև:
Շաբաթ օրը Հռոմի պապն արդեն հայտնել էր իր բարկությունը` ընդգծելով, որ «ոչ մի արդարացում չկա այս ամենին»:










