Իրանում գլխաշոր չկրող կին վարորդները 1 շաբաթով կզրկվեն մեքենայից
Իրանի ճանապարհային ոստիկանությունը նախազգուշացրել է, որ այն կին վարորդները, որոնք ղեկին կնստեն առանց գլխաշորի, 1 շաբաթով կզրկվեն մեքենայից, ինչպես նաև կտուգանվեն։
Ինչպես նշում է The Guardian-ը, փոխոստիկանապետ Մոնթազեր օլ Մեհդին (Montazer-ol-Mehdi) հայտնել է, որ ոստիկաններին արդեն պաշտոնապես հրահանգվել է 1 շաբաթով բռնագրավել «դրես կոդը» խախտած կին վարորդների մեքենաները։
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ 1979թ. տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո Իրանում պարտադիր է համարվում գլխաշոր կրելը: Այս օրենքը տարածվում է նաև զբոսաշրջիկների վրա:










