Բոսնիան և Հերցեգովինան հունվարի վերջին դիմում կներկայացնի ԵՄ անդամակցության մասին
Բոսնիան և Հերցեգովինան պաշտոնական դիմում կուղարկի Եվրամիության անդամակցության համար հունվարի վերջին: Այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Իգոր Ցրնադակը, գրում է gazeta.ru-ն:
«Մենք փորձում ենք հետևել այդ որոշմանը»,- ասել է նա՝ նշելով, որ Լոնդոնից և Բրյուսելից նշաններ են գալիս այն մասին, որ շատ ավելի կարևոր է պատրաստել դիմում, որը հնարավոր կլինի անմիջապես ընդունել, այլ ոչ թե շտապել և կորցնել որակի հարցում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Չեռնոգորիային ընդունել են ՆԱՏՕ:










