ԱԺ-ում էլ է ծեծկռտnւք լինում ու փոխադարձ վիրավnրանքներ են հնչում, մարդիկ էլ դա տեսնում են. ես նորմալ եմ համարում, որ Հանրայինը հեռարձակել է դա. Դարբինյանը՝ Հանրայինի եթերում Մուրազի և Հարություն Մկրտչյանի բшխման մասին

13:21 • 16.11.26

ԱԺ-ում էլ է ծեծկռտուք լինում ու փոխադարձ վիրավորանքներ են հնչում, մարդիկ էլ դա տեսնում են։ Ինչ եք ակնկալում ՀՀԽ-ից, որ գնան ու բոլորին դաստիարակե՞ն, որպեսզի միմյանց մատով չկպնեն, Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում նշել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանը:

«Ի՞նչ անեմ, որ քաղաքական գործիչները անզուսպ, գռեհիկ և չգիտեմ ... Ես նորմալ եմ համարում, որ Հանրայինը հեռարձակել է դա։ Եթե իմ կարծիքն եք հարցնում։ Թաքցներ, որ պուպուշացներ էդ գործիչներին, ասեն` գիտեք, իրանք շատ լավն են իրականում, թեև եթերում կարող են հայհոյել, քացով խփել իրար։ Դուք ստերիլիզացո՞ւմ եք ակնկալում։ Ինչո՞ւ մարդիկ չիմանան, որ իրենք այդպիսին են»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Հանրայինի եթերում ծեծկռտուք է եղել Նորիս Մուրազի և քաղաքագետ Հարություն Մկրտչյանի միջև: Ծեծկռտուքի մասին հայտնի դառնալուց հետո եզդիական «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհուրդը հայտարարություն է տարածել` նշելով, որ Բորիս Մուրազին թիրախավորվել է Հարություն Մկրտչյանի կողմից նաև ազգային պատկանելիության համար (նա ազգությամբ եզդի է)։