Համացանցում հայտնվել է Կանադայի վարչապետի` մուսուլմանների հետ մզկիթում աղոթելու տեսանյութը (տեսանյութ)
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն այցելել է երկրում գտնվող մզկիթներից մեկն ու մուսուլմանների հետ մասնակցել երեկոյան աղոթքին:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, դեպքը տեղի է ունեցել 2013թ. Ռամադանի ժամանակ, սակայն համապատասխան տեսանյութն ի հայտ է եկել միայն այժմ:
Աղբյուրը մանրամասնում է, որ այն ժամանակ Տրյուդոն զբաղեցնում էր ոչ թե երկրի վարչապետի, այլ` Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնը:
Հետաքրքրական է, որ աղոթքի ժամանակ քաղաքական գործիչը կրել է ավանդական մուսուլմանական հագուստ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել իսլամի հետևորդներին` իրենց հետ աղոթելու հնարավորություն ընձեռելու համար:










