Մոսկվայում մահացած են գտել ընդդիմադիր, Պուտինի քննադատ Վլադիմիր Պրիբիլովսկուն

14:42 • 13.01.16

Մոսկվայի իր բնակարանում մահացած են գտել ընդդիմադիր, «Կորպորացիա. Ռուսաստանը և ԿԳԲ-ն նախագահ Պուտինի օրոք» գրքի համահեղինակ Վլադիմիր Պրիբիլովսկուն, գրում է lenta.ru-ն:

 

Այդ մասին սոցիալական ցանցերում հայտնել են նրա գործընկերներ Յուրի Ֆելշտինսկին և Ալեքսանդր Վերխովսկին։

 

«Որևէ այլ լրացուցիչ տեղեկատվություն այս պահի դրությամբ ես չունեմ»,- նշել է Ֆելշտինսկին:

 

Այդ տեղեկատվությունն իրավապահ մարմիններում պաշտոնապես դեռ չի հաստատվել:

 

Պրիբիլովսկին 59 տարեկան էր:

 

Մոսկվայում մահացած են գտել ընդդիմադիր, Պուտինի քննադատ Վլադիմիր Պրիբիլովսկուն