Էրդողանի հնչեցրածը, թե ՌԴ-ն փորձում է «քվազիպետություն» ստեղծել Լաթաքիայում, կատարյալ անհեթեթություն է. ՌԴ ԱԳՆ

16:18 • 13.01.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե ՌԴ-ն իբր փորձում է «քվազիպետություն» ստեղծել սիրիական Լաթաքիա նահանգում, «կատարյալ անհեթեթություն» է։ Այդ մասին հայտարարել է РИА Новости-ի և Интерфакс-ի աղբյուրը Ռուսաստանի ԱԳՆ-ում։

 

«Ակնհայտ է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումն օգտագործելու փորձը Թուրքիայի՝ որպես սիրիական գործերին միջամտող երկրի վրայից ուշադրությունը շեղելու համար՝ դրանով փորձելով ներկայացնել, որ ռուսական կողմն է երկրի գործերին միջամտողը»,- ասել է աղբյուրը:

 

Ռուսաստանի պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կոմոեդովն իր հերթին հայտարարել է, որ Էրդողանի հայտարարությունը «քվազիպետություն» ստեղծելու մասին Թուրքիայի նախագահի՝ Օսմանյան կայսրության վերստեղծման մասին երազանքի անդրադարձն է։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը հունվարի 12-ին Անկարայում դեսպանների հետ հանդիպմանը հայտնել էր, որ Ռուսաստանը փորձում է Լաթաքիայում «քվազիպետություն» ստեղծել։

 

 

Էրդողանի հնչեցրածը, թե ՌԴ-ն փորձում է «քվազիպետություն» ստեղծել Լաթաքիայում, կատարյալ անհեթեթություն է. ՌԴ ԱԳՆ