Al Jazeera հեռուստաալիքը կդադարեցնի հեռարձակումն ԱՄՆ-ում
Al Jazeera America մալուխային լրատվական հեռուստաալիքը կդադարեցնի իր աշխատանքն ապրիլի 30-ին: Այդ մասին ասվում է միջազգային հեռուստաընկերության կայքում, փոխանցում է Корреспондент-ը:
Al Jazeera America ալիքի ղեկավար Ալ Անսթին հայտարարել է, որ ԱՄՆ-ում հեռուստաալիքի հեռարձակման դադարեցման պատճառն աճող մրցակցությունն է ամերիկյան մեդիաշուկայում:
Նա նաև նշել է, որ ալիքի փակման մասին որոշումը կապված չէ աշխատակիցների աշխատանքի հետ:
Հիշեցնենք, որ Al Jazeera America հեռուստաալիքը սկսել է իր աշխատանքը 2013թ. օգոստոսին։










