Գերմանիայում բնակվող սիրիացի փախստականներն իրենց դստերն Անգելա Մերկել են անվանակոչել

14:22 • 14.01.16

Սիրիացի փախստականներ Մամոն ու Թեմա Ալհամզաները, ովքեր ապաստան են ստացել Գերմանիայում, իրենց նորածին դստերն անվանակոչել են ի պատիվ այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելի:

 

Ինչպես նշում է vz.ru-ն, 3 ամիս առաջ Գերմանիա ժամանած ծնողները դեկտեմբերի 27-ին լույս աշխարհ եկած իրենց դստրիկին ի պատիվ կանցլերի են կոչել` այդպիսով իրենց շնորհակալությունը հայտնելով Մերկելին փախստականներին աջակցելու համար: 

 

Աղբյուրը մանրամասնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Գերմանիայում նորածին երեխային Անգելա Մերկել են անվանում: Անցած տարի Գանայից Գերմանիա տեղափոխված մի կին իր փոքրիկին ևս կանցլերի պատվին էր անվանակոչել:

 

Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում Գերմանիան ընդունել է մոտ 1 մլն փախստական, և ակնկալվում է, որ 2016թ. այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է լինելու:


 

Գերմանիայում բնակվող սիրիացի փախստականներն իրենց դստերն Անգելա Մերկել են անվանակոչել