Չինաստանը կարող է միանալ ԻՊ-ի դեմ պայքարին. The Washington Times
Չինաստանը կարող է զորքեր ուղարկել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարի համար։ Այդ մասին The Washington Times թերթին հայտնի է դարձել ԱՄՆ զինված ուժերում աղբյուրներից։
Ինչպես նշում է թերթը, Պեկինը հավանաբար անհանգստացած է ԻՊ-ին անդամագրված չինական ծագմամբ գրոհայինների թվի աճով:
«Հարցն այն է, թե ում կողմից նրանք կլինեն»,- թերթին ասել է ԻՊ-ի դեմ պայքարում Չինաստանի դերի քննարկմանը ծանոթ պաշտոնյան:
Առավել հավանական է, որ Չինաստանը միանա ՌԴ զինված ուժերին, որոնք գործողություն են իրականացնում Սիրիայում, քան միանա ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային, որը գլխավորում է ԱՄՆ-ն, նշում է թերթը:










