Ճապոնիայում 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

10:37 • 14.01.16

Ճապոնիայի հյուսիսային հատվածում տեղի է ունեցել 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչի մասին հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

 

Ինչպես նշում է rbc.ru-ն, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հոկայդո կղզում` 51.4 կմ խորության վրա:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ զոհերի, տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարի 11-ին Ճապոնիայի տարածքում գրանցվել էր 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:


 

Ճապոնիայում 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել