Ֆինները որոշել են էթիկետի «դասեր տալ» փախստականներին
Ֆինները որոշել են երկիր ժամանող փախստականներին ցուցադրել, թե վարքի ինչպիսի կանոնների պետք է հետևել երկրում առօրյայում։ Այդ գաղափարն առաջարկել են երկրի արևմուտքում Քրիստինեստադ քաղաքի երիտասարդական կենտրոնում, այժմ այնտեղ զբաղվում են ֆիննական էթիկետի հիմունքների մասին տեսանյութի նկարահանումներով, հաղորդում է ТАСС-ը։
«Մենք ցանկանում ենք պատմել բաների մասին, որոնք, ինչպես մենք նկատել ենք, փախստականները միշտ չէ, որ հասկանում են»,- ասել է կենտրոնի ներկայացուցիչ Հարիեթ Լինդելյոֆ-Սալը:
Նրա կարծիքով՝ բնական է, որ երկիր ժամանած մարդկանց հարկավոր է օգնություն կողմնորոշվելու համար:
Ֆինլանդիայում շատ լուրջ են վերաբերում մարդու անձնական տարածքի հարգանքին: Այդ ազգային հատկությունը երբեմն այնքան ուժեղ է արտահայտվում, որ անգամ կատակների թեմա է դարձել: Հենց այդ գիծն է կենտրոնը դարձրել իր ապագա տեսանյութի թեմաներից մեկը։










