Ինդոնեզիայի մայրաքաղաքում պայթյունների շարք է տեղի ունեցել (տեսանյութ, թարմացված)
10.13
Ջակարտայում պայթյունների շարքի հետևանքով վնասվածքներ է ստացել ՄԱԿ-ի աշխատակիցը, հաղորդում է gazeta.ru-ն։
Ինչպես նշվում էր՝ պայթյուններից մեկը տեղի է ունեցել ՄԱԿ-ի շենքի հարևանությամբ Starbucks սրճարանի մոտ։
Ոստիկանության տվյալներով՝ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում զինված հարձակումը կարող էին կազմակերպած լինել «Իսլամական պետության» գրոհայինները: Ինչպես հաղորդում է CNN-ը, գրոհայինների նպատակը կարող էր լինել ոստիկանական բաժանմունքը։
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում մի քանի պայթյուն է տեղի ունեցել, գրում է gazeta.ru-ն: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ քաղաքում լսվում են կրակոցներ։
Հաղորդվում է, որ պայթյուններից մեկը տեղի է ունեցել Sarinah խոշոր առևտրային կենտրոնի հարևանությամբ։
Business Insider-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ներկայացուցչին, հայտնում է, որ պայթյուններից մեկը տեղի է ունեցել Ինդոնեզիայի մայրաքաղաքում ՄԱԿ-ի շենքի հարևանությամբ։
Հաղորդվում է նաև Թուրքիայի և Պակիստանի դեսպանատների մոտ պայթյունների մասին: RT-ի տվյալներով՝ վնասվել է նաև ոստիկանական բաժանմունք և Starbucks սրճարանը:
Ականատեսների տվյալներով՝ ընդհանուր առմամբ վեց պայթյուն է տեղի ունեցել Ջակարտայի տարբեր հատվածներում: Պայթյունները գրանցվել են տեղի ժամանակով մոտ 11:00-ին:
Ինչպես հայտնել են ոստիկանությունից, ահաբեկչությունը կազմակերպել է 10-14 գրոհայինից բաղկացած խումբը, որոնց թվում եղել են մահապարտներ:
ТАСС-ը՝ վկայակոչելով ինդոնեզական ԶԼՄ-ներին, հայտնում է հինգ զոհի մասին:
Թաղամասում, որտեղ գտնվում է Sarinah առևտրի կենտրոնը, կրակոցներ են լսվում: Այդ թաղամասում են գտնվում բազմաթիվ հյուրանոցներ, օտարերկրյա դեսպանատներ և գրասենյակներ:
Քաղաքի բնակիչներին խնդրում են դուրս չգալ փողոց:










